Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»

ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը»
02.07.2015 | 13:50

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Նաիրիտը», որը ռուսական ընկերությանը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք։ «Նաիրիտի» պարտատերերի թվում ՀԷՑ-ը առաջիններից չէ, և եթե անգամ գործարանը սնանկ ճանաչվի, սկզբում ՀԷՑ-ի պարտքը չէ, որ պետք է մարվի։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որ ներգրավված է «Նաիրիտի» հարցերով ԱԺ ենթահանձնաժողովում, չի հասկանում՝ ինչո՞ւ է ՀԷՑ-ը պարտքի կուտակումից հինգ տարի հետո դիմում դատարան՝ այն էլ ոչ թե այն գանձելու, այլ գործարանը սնանկ ճանաչելու պահանջով։ «Առաջին հերթին պետք է բավարարվի Միջպետական բանկի հայցը։ Այսինքն՝ պետք է Միջպետական բանկի 250 միլիոն դոլարը բավարարվի, որից հետո նոր ՀԷՑ-ը կկարողանա ստանալ իր 1,2 միլիարդ դրամը։ Եթե ամբողջ գույքը վաճառեն, դա չի բավականացնի Միջպետական բանկի հայցը վճարելու համար, այսինքն՝ գումար ստանալու ակնկալիք չունի։ Սա կասկածների տեղիք է տալիս, որի նպատակն է «Նաիրիտը» շտապ տանել սնանկացման»,- ասաց Իսրայելյանը։
Գործարանի նախկին տնօրենը վստահ է՝ եթե սնանկացման հայտը բավարարվի, «Նաիրիտը» այլևս հնարավոր չի լինի գործարկել։ Նա կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է միջամտի, որ ՀԷՑ-ը հետ վերցնի գործարանի դեմ հայցը։
«Էներգետիկայի նախարարությունը համարվում է վերահսկող, այսօր ՀԷՑ-ի հետ կապված բավական լուրջ քննարկումներ են ընթանում, շատ հանգիստ կարող են ասել «Ինտեր ՌԱՕ»-ին՝ որպես հիմնական բաժնետեր, տեղեկացրեք ձեր դուստր ձեռնարկությանը, թող հրաժարվեն այս հայցից, մինչև մենք կարողանանք ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց Իսրայելյանը։

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ